Մեր գյուղը

Դավթաշեն գյուղի պատմությունը

Դավթաշեն գյուղը (մակերես` 11.3կմ2 ) գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում,  Արագած լեռան հարավ արևմտյան լանջին ,Երևան-Գյումրի խճուղու մոտ :Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 17-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են: Հին հայտնի անվանումները-Աղլինալի ,Այլնալու,Այնալի,Այնալու:Դավթաշեն է վերանվանվել 1950թ. ապրիլի 19-ին,ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ի պատիվ  <<Սասնա ծռեր >> էպոսի գլխավոր հերոսի :Բնակիչների  նախնիները  եկել  են Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից  1919-1923թթ.:1897թ. ուներ 308,1926թ.`226 ,1939թ.`413 ,1959թ.`563 ,1870թ`620 ,1979թ.`710 հայ բնակիչ:Այժմ 840 բնակիչ  ունի :Մարդկության պատմության հնագույն ժամանակներից սկսած գյուղի տարածքը բնակված է եղել :Այդ են վկայում բնակավայրի շրջակայքում բազմաթիվ կիկլոպյան (բրոնզեդարյան) ամրոցները,կրոմլեխ-դամբարանները և որձաքարով կառուցված բազմաթիվ շինություննե :Անանիա Շիրակացու վկայությամբ մեր տարացքը ամբողջովին անտառապատ էր և հանդիսանում էր արքայական արգելոցորսատեղի:Դավթաշենն ու շրջակայքի բնակավայրերը դարեր շարունակ ենթարկվել են օտար նվաճողների ասպատակություներին:Այդ մասին հիշատակում են Եղիշեն,Հովհաննես Դրասխանակերտցին,Ստեփանոս Տարոնացի Ասողիկը և այլ հեղինակներ:Քոչվոր ցեղերի կենցաղին հարիր քաղաքականության հետևանքով համարյա վերանում է տարածաշրջանում հայ տարրը ,տարացքը դառնում վալկատանների արոտատեղի:Մեծ Հայրենականին մասնակցել են 68 դավթաշենցի երիտասարդ, որից 28-ը զոհվել է:Գյուղի կոնտրոնում նրանց հիշատակին  համագյուղացիների  հանգանակությամբ կառուցված է հուշարձան կոթող,1977թ. կառուցված ի թիվս 28 զոհվածների:Արցախյան հերոսամարտին, կամավորական տարրեր ջոկատներում 30 դավթաշենցի է մասնակցել : Ինքնապաշտպանական մարտերում զոհվել են 4-ը Աթաբեկ Վարդանյանի (որի անունով կոչվել է դպրոցը),Ավետիք Դավթյան(համարվում է անհայտ կորած)Մակար Խաչատրյանը և Գևորգ Թովմասյանը :Նրանք բոլորն էլ արժանացել են կառավարական և գերատեսչական պարգևների։ Դպրոցում հիմնվել է Մեծ հայրենականում և արցախյան գոյամարտում զոհված համագյուղացիներին նվիրված թանգարան։