Դպրոցի պատմությունը

Դավթաշենի միջնակարգ դպրոցի պատմությունը

   Դավթաշեն գյուղում առաջին կրթօջախը սկսել է գործել 1928թ:Առաջին աշակերտները Հայոց մեծ եղեռնից հետո գաղթի ճանապարհին ծնված երեխաներն էին:Դպրոցի առաջին ուսուցիչը եղել է Հարություն Ստեփանյանը (Վ. Բազմաբերդ գյուղից),որը սովորել էր Մշո Առաքելոց վանքի դպրոցում:Երեխաների ուսմանը զուգընթաց,այսպես կոչված խրճիթ-ընթերցարաններում դասընթացներ են կազմակերպվել մեծահասակների համար:1934թ գյուղն ուներ տարրական դպրոց: 1936թ կառուցվել է Դավթաշենի դպրոցի առաջին շենքը , որը իր գործունեության ամբողջ ընթացքում (մինչև 1965թ.) հողե հատակով և տանիքով էր:Հայրենական մեծ պատերազմից հետո (մասնակցել են դպրոցի 68 սաներ և ուսուցիչ Գրիգոր Դավթյանը), դպրոցը 1957թ դասվել է 7-ամյա, 1964թ 8-ամյա, 1994թ 9-ամյա, իսկ 1995թ միջնակարգ: Այժմ (1992 թ դեկտեմբերի 13-ից) Դավթաշենի դպրոցը արժանապատվորեն կրում է Արցախյան ազատամարտի նահատակ Աթաբեկ Վարդանյանի անունը:Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1965թ նոյեմբերին:Մինչև միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալը Դավթաշենցի աշակերտները իրենց ուսումը շարունակել են Ն. Սասնաշենի (այժմ Հենրիկ Հովհաննիսյանի անվան ) և Կաթնաղբյուրի (այժմ Մուշեղ Գալշոյանի անվան) դպրոցներում:Մոտ 90 տարվա պատմություն ունեցող Դավթաշենի դպրոցը տվել է մոտ 1500 շրջանավարտներ, որոնցից շատերը աչքի են ընկել գիտության, արվեստի,գրականության, շինարարության և այլ բնագավառներում: Դպրոցում աշխատել են մոտ 70 մանկավարժներ:Ակնառու է Դավթաշենի դպրոցի սաների մասնակցությունը Արցախյան հերոսամարտին: